Վարչապետի որոշումներ

25 Հուլիսի 2005, 572 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 799-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կանոնադրության 31-րդ և 32-րդ կետերը՝

Հատատել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ անհատական կազմը՝ 2 տարի ժամկետով՝

Ա. Մարգարյան             - ՀՀ վարչապետ

Կ. Աթոյան                      - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Գալստյան                  - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ

Ս. Պապյան                     - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Կ. Գևորգյան                  - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան                 - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հ. Դավթյան                    - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի խորհրդական

Վ. Մովսեսյան                 - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Մ. Մարտիրոսյան            - Հայաստանի էներգետիկ սեկտորի զարգացմանն աջակցող «Հայաստանի էներգետիկ ծառայություններ մատուցող ձեռնարկությունների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության նախագահ

Ա. Պասոյան                       - «Էներգախնայողության ալյանս» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն