Վարչապետի որոշումներ

4 Փետրվարի 2010, 48 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` Պետական հատվածի արդիականացման երկրորդ վարկային ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի ֆինանսավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով՝
1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Հայաստանի պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող 9 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարող հայկական պատվիրակության կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է վարկային համաձայնագրի նախագծում, հաստատել ծրագրի գնումների պլանը և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն։
Հավելված