2 Փետրվարի 2010, 47 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրված լիցենզիաների, տրամադրման գործող մեխանիզմների արդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների և գործադիր իշխանության հանրապետական մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու նպատակահարմարությունը որոշելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի։
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2010 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տրամադրված լիցենզիաների, տրամադրման գործող մեխանիզմների արդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների և հանրապետական գործադիր մարմինների համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ։
Հավելված