21 Հունվարի 2010, 28 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 967-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 967-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Ս. Սեյրանյանի փոխարեն ընդգրկել Ա. Աշոտյանին, Ռ. Գասպարյանի փոխարեն` Ռ. Սուքիասյանին, Ա. Արշակյանի փոխարեն` Շ. Սահակյանին և Հ. Ղուշչյանի փոխարեն` Ա. Հովհաննիսյանին։
2. Այդ կապակցությամբ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) խորհրդի «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ս. Սեյրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերով,
բ. «Ռ. Գասպարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետ» բառերը փոխարինել «Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ» բառերով,
գ. «Ա. Արշակյան - ՀՊՏՀ-ի միկրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Շ. Սահակյան - ՀՊՏՀ-ի շուկայաբանության (մարքեթինգի) ամբիոնի վարիչ» բառերով.
2) խորհրդի «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Հ. Ղուշչյան - ՀՊՏՀ-ի մակրոտնտեսական քաղաքականության և կարգավորման ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Ա. Հովհաննիսյան - ՀՊՏՀ-ի «Բիզնեսի կազմակերպում» ամբիոնի վարիչ» բառերով։