21 Հունվարի 2010, 27 - Ա
Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին 2010 թվականի հունվարի 20-22-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Մոսկվայի հայկական թատրոնի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստին մասնակցելու համար։
2. Ս. Պետրոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։