Վարչապետի որոշումներ

21 Հունվարի 2010, 26 - Ա

Լ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍՈՖԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ Լ. Վարդանյանին 2010 թվականի հունվարի 25-29-ը գործուղել Սոֆիա (Բուլղարիայի Հանրապետություն)՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության էներգետիկայի հարցերի աշխատանքային խմբի նիստին և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների էներգետիկայի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Լ. Վարդանյանի՝ Սոֆիա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Լ. Վարդանյանի՝ Սոֆիա գործուղման հետ կապված 2 օրվա գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ Լ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոֆիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր