Վարչապետի որոշումներ

21 Հունվարի 2010, 24 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1000-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 1-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1000-Ա որոշմամբ հաստատված ցանկով նախատեսված «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «2009 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2010 թ. փետրվարի 3-րդ տասնօրյակ» բառերով։