Վարչապետի որոշումներ

18 Հունվարի 2010, 15 - Ա

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Ս. ԼԱՎՐՈՎԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2010 թվականի հունվարի 13-14-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի գլխավորած պատվիրակության (25 մարդ)` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, պաշտոնական և աշխատանքային ճաշերի ու միջոցառումների հետ կապված այլ ծախսեր կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների։