Վարչապետի որոշումներ

18 Հունվարի 2010, 14 - Ա

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին 2010 թվականի հունվարի 17-20-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիում կայանալիք «Աշխարհի ապագա էներգիայի գագաթաժողով» հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ա. Գևորգյանի, Ա. Գալստյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գևորգյանի, Ա. Գալստյանի և Ս. Ամիրբեկյանի գործուղման հետ կապված գիշերավարձը հոգում է հրավիրող կողմը։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Գևորգյանի, Ա. Գալստյանի և Ս. Ամիրբեկյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։