18 Հունվարի 2010, 13 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով՝
1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Սոցիալական պաշտպանության վարչարարության ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող լրացուցիչ 5 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարող հայկական պատվիրակության անհատական կազմը` համաձայն հավելվածի։
2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, լրացուցիչ ֆինանսավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է ֆինանսավորման համաձայնագրի նախագծում, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն։
Հավելված