12 Հունվարի 2010, 1 - Ա
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայ նշանավոր պետական-քաղաքական գործիչ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ֆադեյ Տաճատի Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա։
Հավելված