Վարչապետի որոշումներ

30 Դեկտեմբերի 2009, 1096 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի N 1042-Ն որոշումը`
1. Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Oտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաuտանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաuտվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաuտատելու մաuին»
N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշմամբ հաuտատված` Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեuության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհրդի կանոնադրության`
ա. վերնագրում, 1-ին և 4-րդ կետերում «Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեuության պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի» բառերով,
բ. 2-րդ կետից հանել «Հայաuտանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2007 թվականի ապրիլի 26-ին uտորագրված և հոկտեմբերի 4-ին վավերացված «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» վարկային համաձայնագրով» և «2003 թվականի մարտի 27-ին uտորագրված` Ճապոնիայի uոցիալական զարգացման հիմնադրամի կողմից տրամադրված Համատիրությունների վրա հիմնված քաղաքային ջրամատակարարման կառավարման ծրագրի դրամաշնորհային համաձայնագրով (NTF 051373)» բառերը.
2) Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեuության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի» կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված