Վարչապետի որոշումներ

30 Դեկտեմբերի 2009, 1090 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 477-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և ելնելով Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծին առնչվող առավել սկզբունքային որոշ հարցեր եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի նիստերում քննարկելու անհրաժեշտությունից`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծի քննարկման աշխատանքային խումբ ստեղծելու և աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատելու մասին» N 477-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հաստատել`
ա. աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի,
բ. Հայաստանի Հանրապետության միասնական հարկային օրենսգրքի հատուկ մասի նախագծին առնչվող առավել սկզբունքային որոշ հարցերի քննարկման ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի։».
2) որոշմամբ հաստատված աշխատանքային խմբի անհատական կազմի 3-րդ և 4-րդ տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կ. Մինասյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Տ. Բարսեղյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ».
3) որոշման հավելվածը համարակալել որպես N 1 հավելված.
4) որոշումը լրացնել նոր` N 2 հավելվածով` համաձայն հավելվածի։
Հավելված|