Վարչապետի որոշումներ

30 Դեկտեմբերի 2009, 1086 - Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին տրամադրել 2009 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և լրացուցիչ արձակուրդը` 2009 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2010 թվականի հունվարի 26-ը ներառյալ։
2. Հրանուշ Հակոբյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանի վրա։