Վարչապետի որոշումներ

29 Դեկտեմբերի 2009, 1084 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 507-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրված «Քաղաքականության և մարդկային ռեսուրսների զարգացման (PHRD) դրամաշնորհ Տեխնոլոգիայի մրցունակության բարձրացման ծրագրի նախապատրաստման համար» TF093097 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 507-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 26-րդ կետում «11 անդամ» բառերը փոխարինել «10 անդամ» բառերով.
2) որոշման N 2 հավելվածից հանել «Ա. Գրիգորյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական հասարակության ձևավորման և էլեկտրոնային կառավարման վարչության պետ» բառերը։