29 Դեկտեմբերի 2009, 1082 - Ա
Ա. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին տրամադրել 2009 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2009 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2010 թվականի փետրվարի 8-ը ներառյալ։
2. Արամ Քոչարյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի վրա։