28 Դեկտեմբերի 2009, 1081 - Ա
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ԴՈԿՏՈՐ Ա. Մ. ԳԱՐԳԱՇԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
<p>Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`<br /> Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար դոկտոր Ա. Մ. Գարգաշի գլխավորած պատվիրակության (10 մարդ) 2009 թվականի դեկտեմբերի 5-8-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, ճաշի, հուշանվերների ձեռքբերման, կեցության հետ կապված ծախսերը և այլ ծախսեր կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների։<br /> </p>