Վարչապետի որոշումներ

24 Դեկտեմբերի 2009, 1075 - Ա

Ա. ԴՈԼՈՒՆՑԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցին տրամադրել 2009 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2009 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2010 թվականի փետրվարի 6-ը ներառյալ։