Վարչապետի որոշումներ

22 Դեկտեմբերի 2009, 1068 - Ա

Տ. ԴԱՎԹՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի առաջին նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանի` 2009 թվականի դեկտեմբերի 21-22-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։