21 Դեկտեմբերի 2009, 1062 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 5-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Ս. Սեյրանյանի փոխարեն ընդգրկել Ա. Աշոտյանին, Գ. Մհերյանի փոխարեն` Ա. Օսիկյանին։
2. Խորհրդի կազմում նոր անդամներ ընդգրկվելու, ինչպես նաև խորհրդի մի շարք անդամների պաշտոնների փոփոխության կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ս. Սեյրանյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերով,
բ. «Գ. Մհերյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Օսիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերով,
գ. «Մ. Թոփուզյան - ՀՀ Նախագահի խորհրդական» բառերը փոխարինել «Մ. Թոփուզյան - ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր» բառերով,
դ. «Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի օգնական» բառերը փոխարինել «Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերով։