Վարչապետի որոշումներ

21 Դեկտեմբերի 2009, 1059 - Ա

Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱԴԱՄՅԱՆԻՆ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատա-կազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Վ. Միրումյանին (պատվիրակության ղեկավար), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Ս. Ադամյանին 2010 թվականի հունվարի 18-22-ը գործուղել Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար։
2. Վ. Միրումյանի և Ս. Ադամյանի` Լոնդոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Վ. Միրումյանի և Ս. Ադամյանի` Լոնդոն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Վ. Միրումյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետու-թյան կառավարության աշխատակազմ ներկայացնել Լոնդոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023