Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2009, 1052 - Ա

Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԴՈՒԲՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին 2009 թվականի դեկտեմբերի 17-19-ը գործուղել Դուբնա (Ռուսաստանի Դաշնություն)` «ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոն-կարգավիճակը և հեռանկարները» խորագրով հիմնադիր համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ն. Երիցյանի՝ Դուբնա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Երիցյանի` Դուբնա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Դուբնա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։