Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2009, 1049 - Ա

Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանին տրամադրել 2008 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2009 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները` 2009 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2010 թվականի փետրվարի 5-ը ներառյալ։