Վարչապետի որոշումներ

17 Դեկտեմբերի 2009, 1047 - Ա

Ա. ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի
7-րդ ենթակետը՝
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Արայիկ Աղաբաբյանին տրամադրել 2009 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2009 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2010 թվականի հունվարի 22-ը ներառյալ։