17 Դեկտեմբերի 2009, 1046 - Ա
Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին տրամադրել 2008 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և 2009 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդը` 2009 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև 2010 թվականի փետրվարի 2-ը ներառյալ։