Վարչապետի որոշումներ

13 Դեկտեմբերի 2009, 1042 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում անցկացվելիք «ԱՐՄԵՆԻԱ-2010» արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման դաշտային վարժանքի նախնական պլանավորման համաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի դեկտեմբերի 13-16-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության անդամների՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախuերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության՝ Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Է. Բարսեղյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված