14 Դեկտեմբերի 2009, 1041 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 888-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Սան Հոզե գործուղելու մասին» N 888-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Ա. Գալստյանինը» բառերը.
2) որոշման 4-րդ կետը «հիմնադրամի հաշվին» բառերից հետո լրացնել «իսկ Ա. Գալստյանինը` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հաշվին» բառերով։