11 Դեկտեմբերի 2009, 1030 - Ա
Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին 2010 թվականի հունվարի 4-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ գործուղել Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)` Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի զարգացող արևելա-եվրոպական պետությունների պաշտոնյաների վերապատրաստման համար նախատեսված ծրագրին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Վ. Դանիելյանի` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։