7 Դեկտեմբերի 2009, 1024 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԼՄԱԹԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Տնտեսական ճգնաժամի ֆինանսական և սոցիալական հետևանքներն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների վրա» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով 2009 թվականի դեկտեմբերի 7-9-ը Ալմաթի (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության` Ալմաթի գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ալմաթի մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տ. Դավթյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ալմաթի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված