4 Դեկտեմբերի 2009, 1016 - Ա
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ, Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ՀՌՈՄ ԵՎ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գ. Մաթևոսյանին 2009 թվականի դեկտեմբերի 13-14-ը գործուղել Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)` գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կենտրոնական գրասենյակում կազմակերպության ղեկավարության հետ Հայաստանի Հանրապետությունում գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրը քննարկելու, իսկ 2009 թվականի դեկտեմբերի 14-15-ը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական
Ս. Ամիրբեկյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պետական հիմնարկի տնօրեն Գ. Մաթևոսյանին գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի կենտրոնական գրասենյակում կազմակերպության ղեկավարության հետ 4-րդ ծրագրի մանրամասները քննարկելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գևորգյանի, Ս. Ամիրբեկյանի և Գ. Մաթևոսյանի` Հռոմ և Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Ա. Գևորգյանի, Ս. Ամիրբեկյանի և Գ. Մաթևոսյանի` Հռոմ և Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հռոմ և Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։