3 Դեկտեմբերի 2009, 1011 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 53-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունվարի 29-ի «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 53-Ա որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ կետում «2009 թ. նոյեմբեր» բառերը փոխարինել «2010 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը մշակելու նպատակով հաստատել նախագծի մշակման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) սահմանված ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի մշակումը և ներկայացնելը հաստատման.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանի մշակման աշխատանքներին անհրաժեշտության դեպքում ներգրավել ներկայացուցիչներ այլ պետական կառավարման մարմիններից և կազմակերպություններից։