3 Դեկտեմբերի 2009, 1009 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 352-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մաuին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի ապրիլի 30-ի «Արարատյան դաշտավայրում (Արարատի և Արմավիրի մարզեր) ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերի օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 352-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 6-րդ կետի 4-րդ սյունակում «2009 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2010 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերով, իսկ 5-րդ սյունակը լրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարություն» և «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)» բառերով։