Վարչապետի որոշումներ

12 Օգոստոսի 2005, 521 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 546-Ա ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 175-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 17-ի «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 546-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման հավելվածում «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մարտի 21-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի և «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 175-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման հավելվածի 7-րդ կետում «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի» բառերը փոխարինել «ՀՀ տարածքային կառավարման» բառերը:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր