Վարչապետի որոշումներ

1 Դեկտեմբերի 2009, 1001 - Ա

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի պատվիրակության (40 մարդ)` 2009 թվականի նոյեմբերի 24-26-ը Հայաստանի Հանրապետություն այցի ընթացքում նիստի անցկացման և հյուրերի` Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը՝ 4195500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հաշվետվությունների։