30 Նոյեմբերի 2009, 998 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 956-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Յալթա գործուղելու մասին» N 956-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը «Ա. Անանյանինը» բառերից հետո լրացնել «Խ. Ավալյանինը» բառերով.
2) որոշման հավելվածը «Ա. Անանյան - ՀՀ վարչապետի օգնական» բառերից հետո լրացնել «Խ. Ավալյան - ՀՀ վարչապետի օգնական» բառերով։