Վարչապետի որոշումներ

1 Դեկտեմբերի 2009, 996 - Ա

Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի
7-րդ ենթակետը՝
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանին տրամադրել 2009 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2009 թվականի դեկտեմբերի 7-ից մինչև 2010 թվականի հունվարի 11-ը ներառյալ: