Վարչապետի որոշումներ

1 Դեկտեմբերի 2009, 995 - Ա

Ջ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՊՐԱՀԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին 2009 թվականի դեկտեմբերի 6-12-ը գործուղել Պրահա (Չեխիայի Հանրապետություն)` «Հաշմանդամության սահմանման և սոցիալական ինտեգրման եվրոպական մոդել» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ջ. Բաղդասարյանի` Պրահա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ջ. Բաղդասարյանի` Պրահա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պրահա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։