Վարչապետի որոշումներ

30 Նոյեմբերի 2009, 988 - Ա

Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Ա. Սարգսյանին 2009 թվականի նոյեմբերի 25-27-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ Կապի տարածաշրջանային համագործակցության կապի վարչակազմերի ղեկավարների խորհրդի 41-րդ նիստին և Հեռահաղորդակցության միջազգային միության «Միավորենք ԱՊՀ-ի տարածքը» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը մասնակցելու համար։
2. Գ. Սարգսյանի և Ա. Սարգսյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Գ. Սարգսյանի և Ա. Սարգսյանի՝ Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։