27 Նոյեմբերի 2009, 983 - Ա
Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին 2009 թվականի նոյեմբերի 25-30-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն` «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի նիս-տին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ի. Իսայանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրա-պետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ի. Իսայանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաս-տանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չինաստանի Ժո-ղովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։