Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2009, 977 - Ա

Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱԿԼՅԱՆԻՆ ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի հայ համայնքների վարչության պետ Ա. Ակլյանին 2009 թվականի նոյեմբերի 26-29-ը գործուղել Սոչի (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Սևան» հասարակական կազմակերպության ձևավորման 20-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու համար։
2. Ս. Պետրոսյանի և Ա. Ակլյանի՝ Սոչի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ս. Պետրոսյանի և Ա. Ակլյանի՝ Սոչի մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոչի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։