26 Նոյեմբերի 2009, 976 - Ա
Լ. ՆԱՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին տրամադրել 2009 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2009 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2010 թվականի հունվարի 10-ը ներառյալ։
2. Լիդա Նանյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի վրա։