Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2009, 973 - Ա

Ֆ. ԲԵՐԻԿՅԱՆԻՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանին 2009 թվականի նոյեմբերի 23-27-ը գործուղել Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն)` երեխայի խնամքի համակարգի բարեփոխումների վերաբերյալ տարածաշրջանային խորհրդակցությանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ֆ. Բերիկյանի՝ Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ֆ. Բերիկյանի՝ Քիշնև մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քիշնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր