Վարչապետի որոշումներ

15 Մարտի 2004, 131 - Ա

Ա. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրան-Հայաստան գազամուղի շինարարության, ինչպես նաև գազի առուվաճառքի պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու նպատակով 2004 թվականի մարտի 11-15-ը Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ա. Սիմոնյանին։

2. Ա. Սիմոնյանի Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Սիմոնյանի Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը։

Արխիվ

2024

2023