20 Նոյեմբերի 2009, 966 - Ա
Վ. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ, Կ. ԲՐՈՒՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատա-կազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վ. Սիմոնյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կ. Բրուտյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտե-սական համագործակցության վարչության միջազգային տնտեսական համագործակ-ցության բաժնի պետ Ա. Մայսուրյանին 2009 թվականի դեկտեմբերի 6-12-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների կոմիտեի նիստի աշխատանքներին մասնակցելու, «Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների մասին» համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով Առևտրի համաշխար-հային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների հետ երկկողմ բանակցություններ վարելու համար։
2. Վ. Սիմոնյանի, Կ. Բրուտյանի և Ա. Մայսուրյանի՝ Ժնև գործուղման հետ կապ-ված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատա-կազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վ. Սիմոնյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաս-տանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղ-ման արդյունքների մասին հաշվետվություն։