Վարչապետի որոշումներ

11 Նոյեմբերի 2009, 963 - Ա

Գ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանին 2009 թվականի նոյեմբերի 18-20-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային գերատեսչության ստեղծման 200-ամյակին նվիրված միջոցառումներին, Միջազգային տրանսպորտային վեհաժողովին և ԱՊՀ մասնակից պետությունների Համակարգող տրանսպորտային խորհրդակցության ղեկավարների խորհրդի հանդիպմանը մասնակցելու համար։
2. Գ. Սարգսյանի, Ա. Ավետիսյանի և Գ. Գրիգորյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Գ. Սարգսյանի, Ա. Ավետիսյանի և Գ. Գրիգորյանի՝ Մոսկվա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։