Վարչապետի որոշումներ

20 Նոյեմբերի 2009, 965 - Ա

Թ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՆՈՅ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ.Հակոբյանին 2009 թվականի նոյեմբերի 16-20-ը գործուղել Հանոյ (Վիետնամի Ժողովրդական Հանրապետություն)՝ Իմունիզացիայի և պատվաստումների գլոբալ ալյանսի ղեկավար խորհրդի հանդիպմանը և ԻՊԳԱ-ի գործընկերների 4-րդ ֆորումին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Թ.Հակոբյանի՝ Հանոյ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Թ. Հակոբյանի՝ Հանոյ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ.Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հանոյ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։