Վարչապետի որոշումներ

3 Նոյեմբերի 2009, 924 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերից հանել`
ա. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 32».
բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 42».
գ. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագիր N 89».
դ. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագիր N 132» տողերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։