Վարչապետի որոշումներ

16 Նոյեմբերի 2009, 958 - Ա

Վ. ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ՈՒՏՐԵԽՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին 2009 թվականի նոյեմբերի 15-17-ը գործուղել Ուտրեխտ (Նիդերլանդների Թագավորություն)՝ տեղական և տարածքային կառավարման համար պատասխանատու եվրոպական նախարարների համաժողովի 16-րդ նստաշրջանին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Տերտերյանի՝ Ուտրեխտ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել
Վ. Տերտերյանի` Ուտրեխտ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ուտրեխտ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2024

2023