Վարչապետի որոշումներ

13 Նոյեմբերի 2009, 954 - Ա

Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հու-լիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հան-րապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանի` 2009 թվականի նոյեմբերի 9-11-ը աշխատանքային այցով Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Հասարակական կարգի պահպանության ապահովում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հան-րապետության ոստիկանության պետ Ա. Սարգսյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։