Վարչապետի որոշումներ

13 Նոյեմբերի 2009, 949 - Ա

Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻ ԵՎ Ս. ԱԴԱՄՅԱՆԻ` ՔՈՒՎԵՅԹ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հու-լիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Քուվեյթի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հար-կումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի շուրջ բանակցություններ
վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ
Վ. Միրումյանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետա-կան եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացա-կարգերի վարչության պետի տեղակալ Ս. Ադամյանի` 2009 թվականի հոկտեմբերի
31-ից մինչև նոյեմբերի 4-ը Քուվեյթ (Քուվեյթի Պետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյու-ջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոց-ների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատա-կազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ Վ. Միրումյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քուվեյթ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։